Հասարակություն 

Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը Վաշինգտոն /մաս 3-րդ/

1994թ․ այս օրերին Տեր-Պետրոսյանը շարունակում է հանդիպումները ԱՄՆ-ում։ Սպիտակ Տան ընդունելությունից մի հետաքրքիր դրվագ, Քլինթոնի ձայնը խզվել էր, և ողջույնի խոսքը ասաց Հիլարի Քլինթոնը, որովհետև Բիլլը ուղղակի չէր կարողանում խոսել:

Հաջորդ օրը Նախագահը հանդիպում է Պաշտպանության քարտուղար Փերիին, իսկ նույն օրը Տեր-Պետրոսյանն իր կեցավայրում, ԱՄՆ նախագահի անձնական հյուրերի ընդունելությունների տանը, երեկոյան 9։45 ընդունում է ԱՄՆ կենտրոնական հետախուզության գործակալության տնօրեն Ջեյմս Վուլսիին։ Նախագահի այցի գրաֆիկում այդ հանդիպումը մատիտով է նշված, դրա համար էլ օգտագործում եմ «գաղտնի հանդիպում» եզրույթը, չնայած այն նախատեսված է եղել։
Վուլսին հանդիպման մանրամասները չի հիշում (հարցրել եմ), միակ հույսս Տեր-Պետրոսյանն է, որ պատմի, թե ի՞նչ էր Վուլսին ակնկալում ստանալ Տեր-Պետրոսյանից Սիրիայում, կապված հայկական համայնքի ներկայացուցիչներից մեկի գործունեության հետ, որը ԱՄՆ անվտանգության համար սպառնալիք էր ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում (փաստորեն ահագին ել գաղտնի բան գիտեմ)։ Հանդիպմանը՝ իմ տեղեկություն թարգմանիչ չի մասնակցել։ Պատմական տեղեկատվության միակ կրողը Նախագահ Տեր-Պետրոսյանն է։

Նույն օրն, ավելի վաղ Նախագահը հանդիպում է ԱՄՆ պետքարտուղար Ուորեն Քրիստոֆերին, քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Հանդիպմանը մասնակցում են ԱԳ նախարար Փափազյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը, ՀՀում-ԱՄՆ դեսպան Հարրի Գիլմորը, ՄԽ ամերիկացի համանախագահ դեսպան Ջո Փրեսելը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդ Արզումանյանը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մադլեն Օլբրայթը։ Նույն օրը Նախագահ Տեր Պետրոսյանը այցելում է Կարնեգի հիմնադրամ հանդիպելու մի շարք քաղաքական գործիչների, լրագրողների և փորձագետների հետ։

Հաջորդ օրը՝ օգոստոսի 11-ին Նախագահ Տեր-Պետրոսյանը Վաշինգտոնում «Օտարերկրյա Մասնավոր Ներդրողների Կորպորացիայի» կողմից կազմակերպված հատուկ ընդունելության ժամանակ հանդիպում է պոտենցիալ ներդնոնղներին, պետական մի շարք պաշտոնյաների և մամուլի ներկայացուցիչների հետ։ Օգոստոսի 11-ին Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունենում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Սենատի անդամները Նախագահին հարցեր են ուղղում Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, ինչպես նաև հայ-թուրքական և հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցության մասին։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան

Նույն շարքից