Հասարակություն 

Այսինքն, ձեր մեջի կլյաուզնիկը ես եմ, հա՞. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իջևան շարունակվում է: Քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի բնակիչներից մեկը, դիմելով վարչապետին, հայտարարեց, որ իրենից 1500 դոլար կաշառք են պահանջել իր խնդրին լուծում տալու համար՝ հայտարարելով, որ կոռուպցիան պետք է վերանա այն շենքից: Փաշինյանի հարցին, թե որ շենքի մասին է խոսքը, տարեց տղամարդն ասաց, որ ինքը կլյաուզնիկ չէ, բոլորն էլ լավ հասկանում են, թե որ շենքի մասին է խոսքը:

«Ա՜…հույս ունեմ, որ չեք ասի գյուղի լավ տղերքից մեկն եք: Ասում եք կլյաուզնիկ չեք, իսկ ինչ է կլյաուզնիկը: Այսինքն, եթե տեսնում ես, որ կոռուպցիոներները գողանում են, պետք է լռե՞ս: Այսինքն, ձեր մեջի կլյաուզնիկը ես եմ, հա՞»,-կատակեց վարչապետը:

Վերոնշյալ քաղաքացին իր հերթին նշեց, որ խոսքը մարզպետարանի մասին է, սակայն նոր մարզպետը մեղավոր չէ:

Վարչապետը, դիմելով բողոքող քաղաքացուն, կոչ արեց դիմում գրել դատախազությանը և հայտնել թե ինչ է եղել:

«Լավ, դե որ կլյաուզնիկ դառնանք, ասում եմ, որ զենք-զինամթերքի համար 2 միլիոն կաշառք են վերցրել, զենքն էլ հետը, 60 գրանատ, շատ բաներ»,-հայտարարեց իջևանցին:

«Լավ, կարծես թե պետք չէ, որ դուք ասեք: Առանձին կասեք: Բա ի՞նչ գործ ունեին այդ զենքերը ձեզ մոտ»,-կատակեց վարչապետը՝ հավելելով, որ ԱԱԾ-ից կգնան և կզրուցեն այդ քաղաքացու հետ, օրինական ընթացք կտրվի:

 

Նույն շարքից