Իրավական գլխավոր 

Հովիկ Աբրահամյանի եղբայրը կալանավորվել է

Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու մեջ մեղադրվող Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել է երկու ամսով: Դատարանը որոշում է կայացրել բավարարել հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում օգոստոսի 10-ին Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար։

Նույն շարքից