Հասարակություն 

Պայքարելու եմ մինչև վերջ. Փաստաբան Տիգրան Աթանեսյանի պատասխանը՝ ՓՊ-ին

նոր համացանցից տեղեկացա, որ փաստաբանների պալատի խորհուրդը դադարեցրել է իմ փաստաբանական արտոնագիրը: Զոհրաբյանը փորձում է հասնել իր համար այդքան բաղձալի նպատակին և վերջնականապես պատռեց իր դիմակը:

Արտոնագրիս գործողությունը դրանով չի դադարում, նման որոշումները ուժի մեջ են մտնում մեկ ամիս հետո, որի ընթացքում կարող են բողոքարկվել դատարան: Բնականաբար բողոքարկելու եմ և մինչև վերջնական դատական ակտը արտոնագիրս ուժի մեջ է, առնվազն դեռ 1 կամ 1.5 տարի, ուստի հաճախորդներս կարող են չանհանգստանալ:

Ինչ վերաբերում է պալատին և դրա ղեկավարի կերպարին, ապա իմ կարծիքով ողջամիտ հանրության համար արդեն վաղուց ամեն ինչ պարզ է և հասկանալի: Պալատը պետք է կազմալուծվի որպես ավազակապետության մնացորդ և ստեղծվեն լրիվ նոր, այլ սկզբունքներով կառույցներ, հակառակ դեպքում փաստաբանությունը այս երկրում պարզապես կոչնչանա:

Հավատացեք, երբեք թույլ չեմ տա նման ելք և պայքարելու եմ մինչև վերջ:

Տիգրան Աթանեսյան

Նույն շարքից