Գլխավոր Քաղաքականություն 

Նազարբաևը և Պուտինը մտահոգիչ են համարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը

analitik.am

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի հարց.«Բոլոր թեմաներից, որոնք պետք է քննարկել, ամենակարևորը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդիր է դարձել»։ Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Նազարբաևի խոսքերին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի պատասխան ասել է.«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում ավելի լայն հարաբերություններին, այստեղ օրակարգային լուրջ հարց կա, մեծ ծրագրեր, կան նաև խնդրահարույց հարցեր, ինչպես այն, որոնց մասին Դուք նոր նշեցիք»։

Հիշեցնենք, որ ՀՀ ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանը հաստատված է համարել այն, որ Խաչատուրովն առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Նշենք, որ Խաչատուրովի փաստաբանները բողոքարկել են վերջինիս նկատմամբ կալանքը թույլատրելի լինելու վերաբերյալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած որոշումը։ Փաստաբաններից Միհրան Պողոսյանն էլ Analitik.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ մինչ այժմ իրենց չի պարզաբանվել, թե ինչի հիման վրա է Խաչատուրովին մեղադրանք առաջադրվել։

Նույն շարքից