Հասարակություն Սպորտ 

Դեմբելեի շքեղ գոլը Մեսսիին դարձրեց «Բարսելոնայի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը

analitik.am

Օգոստոսի 12-ին Իսպանիայի Սուպերգավաթի խաղում «Բարսելոնան» 1:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ՝ իր պատմության մեջ 13-րդ անգամ նվաճելով այդ տիտղոսը և ամրապնդվելով առաջին հորիզոնականում:

Կատալոնական գրանդում գոլերի հեղինակ դարձան Խերարդ Պիկեն և Ուսման Դեմբելեն:

Այս տիտղոսը ռեկորդային էր կատալոնացիների նորընծա ավագ Լեոնել Մեսսիի համար, ով դարձավ «Բարսելոնայի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը՝ իր հաշվին ունենալով արդեն 33 տիտղոս և առաջ անցնելով Անդրես Ինյեստայից:

 

Նույն շարքից