Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ժամանակակից հրթիռներով զինված ամերիկյան ռազմանավը մտել է Սև ծով

analitik.am

ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Carney հրթիռային ավիակիրը, որը զինված է Tomahawk և Harpoon հրթիռներով, մտել է Սև ծով: Ինչպես հայտնում է ТАСС-ը, ռազմանավն իրականացնում է ծովի անվտանգությանը, ինչպես նաև դաշնակիցների և գործընկերների նավերի հետ համատեղելիության ամրապնդմանն ուղղված օպերացիա:

Carney-ն Arleigh Burke տիպի նավ է, որը զինված է Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգով, Tomahawk և Harpoon հրթիռներով, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգով: Այն կարող է կրել նաև Sikorsky MH-60R ուղղաթիռ:

Հավելենք, որ համաձայն Մոնտրեի 1936 թվականի կոնվենցիայի ոչ սևծովյան նավերը Սև ծովի ջրերում կարող են գտնվել ամենաշատը 21 օր:

 

Նույն շարքից