Հասարակություն 

Լրագրողին ծեծել են դանդաղաշարժության պատճառով

Անծանոթ տղամարդը հարձակվել է ABC News-ի 29-ամյա լրագրող Ջուլիա Մաքֆարլեյնի վրա այն բանից հետո, երբ վերջինս չի շտապել դուրս գալ գնացքից: Այս մասին լրագրողը հայտնել է թվիթերյան իր էջում:

Կինը հրապարակել է իր վրա հարձակվողի լուսանկարը՝ նշելով, որ վերջինս հրել է իրեն, փորձել է մի քանի անգամ հարվածել, քանի որ ինքն արագ դուրս չի եկել գնացքից: Մաքֆարլեյնը նաև նշել է, որ ավելի ուշ օգնության են եկել ոստիկանները: Հետաքրքիր է, սակայն գրառումը քիչ անց հեռացվել է:

Լրագրողն ամեն դեպքում հույս է հայտնել, որ իր վրա հարձակվողին կգտնեն՝ հավելելով, որ վերջինս վտանգավոր է հասարակության համար:

 

Նույն շարքից