Pegas Fly ավիաընկերությունը հրաժարվել է ավելի քան 30 չվերթից, որոնք պետք է իրականացվեին Ժուկովսկի օդանավակայանից: Այս մասին ասված է ՌԴ Տրանսպորտի նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի նիստի արդյունքում պատրաստված փաստաթղթում:
Մասնավորապես նշվում է, որ այդ չվերթները պետք է իրականացվեին դեպի Հայաստան, Ադրբեջան, Տաջիկստան, Ուզբեկստան, Իսրայել, Թուրքիա, եվրոպական երկրներ:
Ավիաընկերությունն այս պահին սահմանափակվում է միայն դեպի Չինաստան չվերթներով:
Նշենք, որ Ժուկովսկի օդանավակայանը բացվել է 2016 թվականին: Այն 2017 թվականին սպասարկել է 425,5 հազար մարդու, ինչը 4 անգամ ավելի քիչ է, քան՝ նախատեսում էր ղեկավարությունը: