Ինդոնեզիայում օդանավի կործանման արդյունքում փոքրիկ երեխա է հրաշքով փրկվել: Այս մասին հայտնում է BBC News-Ը:
Նշվում է, որ Pilatus Aircraft ավիաընկերության փոքրիկ օդանավի հետ կապը կորել է օգոստոսի 11-ին, ավելի ուշ՝ օգոստոսի 12-ին, առավոտյան Պապուա Նոր Գվինեայի հետ սահմանին հայտնաբերվել են դրա բեկորները:
Օդանավում կործանման պահին եղել է 9 մարդ: Վթարի արդյունքում բոլորը, բացի 12-ամյա տղայից, զոհվել են: Երեխայի գիտակցությունը տեղն է եղել, երբ վերջինիս հայտնաբերել են: