Հասարակություն 

ԼՂ բանակցությունները պետք է լինեն Հայաստանի շահերի կոնտեքստում. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, սակայն դրա համար անհրաժեշտ է նախապատրաստական փուլ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ Երևանը պատրաստ է շարունակել բանակցությունները, որոնք պետք է լինեն կառուցողական, ստանձնած քաղաքական պարտավորությունների շրջանակներում և Հայաստանի շահերի կոնտեքստում: Սակայն, Փաշինյանի խոսքերով, հատկապես այսօրվա քաղաքական իրավիճակում բանակցությունները վերսկսելու համար պետք է նախապատրաստական փուլ:

Վարչապետը նաև հայտարարել է, որ պաշտոնական Երևանը պատրաստ է Արցախի հարցով ցանկացած զարգացման:

Նույն շարքից