Բրիտանական Մանչեսթերում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 10 քաղաքացի, այդ թվում 2 երեխա է տուժել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ինչպես գրում է պարբերականը, տուժած երեխաներից փոքրը 12 տարեկան է: Ականատեսները պատմել են, որ երեխան տեսել է, թե ինչպես են գնդակահարում իր ծնողներին:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին քաղաքի հարավային մասում: