Աֆրիկյան ազգերի գավաթի մինչև 17 տարեկանների առաջնությունում Բուրունդիի հավաքականի ֆուտբոլիստը կարատեի ֆանտաստիկ հարվածով գետնին է տապալել Տանզանիայի հավաքականի խաղացողին, ապա ոտնատակ տվել մրցակցին և հեռացել:
Հետաքրքիր է, որ մրցավարը նույնիսկ դեղին քարտով չի պատժել խախտում թույլ տված ֆուտբոլիստին՝ միայն արձանագրելով խախտումը:
Հանդիպումն ավարտվել է Տանզանիայի տղաների հաղթանակով՝ 2:1 հաշվով: