Երեկ` օգոստոսի 12-ին, կրակոց է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացել, որ «աջ ազդրի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նարեկ Խաչատրյանն է, ում տեղում Վանաձորի բժիշկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Մանրամասն՝ shamshyan.com