Իրավական Հասարակություն 

Մի քանի ժամից կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին որոշումը

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 13-ին, Վերաքննիչ դատարանը կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին որոշումը: Որոշումը, ինչպես անցած շաբաթ դատարանի նիստից հետո հայտնեց Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը, կհրապարակվի ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի որոշումամբ երկրորդ նախագահը գտնվում է երկամսյա կալանքի տակ: Վերջինիս պաշտպանները բողոք են ներկայացրել այս որոշման դեմ և պահանջում են փոխել խափանման միջոցը:

Հիշեցնենք նաև, որ ԱԺ թվով 45 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել Քոչարյանի կալանքը փոխելու համար: Ավելի վաղ դատախազությունը մերժել էր միջնորդությունը:

Նույն շարքից