Ամերիկացի հայտնի երգչուհի Արետա Ֆրանկլինը մահամերձ է: Այս մասին հայտնում է կինոքննադատ Ռոջեր Ֆրիդմանը, փոխանցում է Showbiz 411 պորտալը:
Նշվում է, որ սոուլի 76-ամյա թագուհին ծանր հիվանդ է, նրա հարազատները երկրպագուներին խնդրում են աղոթել վերջինիս համար:
Երգչուհու մոտ 2010 թվականին քաղցկեղ էր հայտնաբերվել:
2008 թվականին Rolling Stone ամսագիրը Ֆրանկլինին ճանաչել էր պատմության մեծագույն երգչուհի: