Բարի օր Տնտեսություն 

Ինչ է իրենից ներկայացնում Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան և որքանով է այն վտանգավոր ռուսական գազի համար

analitik.am

Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան, որը ստորագրվեց օգոստոսի 12-ին Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահների կողմից, և հնարավոր գազատարի կառուցումը չի ազդելու եվրոպական շուկայում ՌԴ մատակարարումների վրա: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, նման կարծիք հայտնել է,  Տնտեսության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկան Անդրեյ Սուզդալցևը:

Նշենք, որ օգոստոսի 12-ին ստորագրված կանվենցիան համարվում է պատմական, այն ստորագրվել է 22 տարի տևած բանակցություններից հետո: Թուրքմենստանը կարծում է, որ այդ կոնվենցիան թույլ կտա իրեն գազատար կառուցել Կասպից ծովով մինչև Ադրբեջան և միանալ TANAP-ին, որը նախատեսված է Եվրոպա գազ արտահանելու համար:

Փորձագետը ենթադրում է, որ դեպի Եվրոպա թուրքմենական գազի հոսքը մեծ չի լինելու, քանի որ դրա հիմնական շուկան լինելու են Պակիստանն ու Հնդկաստանը:

Ստորագրված կոնվենցիայի համաձայն, Կասպից ծովի ջրային մակերեսի հիմնական մասը մնում է որպես ընդհանուր օգտագործման տարածք, իսկ հատակն ու ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև:

Նավավարությունը, ձկնորսությունը, գիտական հետազոտությունները և այլն իրականացվելու են կողմերի միջև համաձայնեցված կանոններով: Մասշտաբային ծովային նախագծերի դեպքում հաշվի պետք է առնել բնապահպանական գործոնը: Կոնվենցիայի համաձայն ոչ տարածաշրջանային զինված ուժերն իրավունք չունեն տեղակայվելու Կասպից ծովում, իսկ ծովի անվտանգություն ու վարչարարությունն իրականացնելու են 5 պետությունները:

 

Նույն շարքից