Հասարակություն գլխավոր 

Հայաստանը գտնվում է մամուլի ազատությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում. Սուրեն Սարգսյան

Հայաստանը պետք է սկսի շարժվել բարեփոխումների ճանապարհով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ այդ բարեփոխումների կարիք կա ոչ միայն կոռուպցիայի ոլորտում:

Քաղաքագետի խոսքերով, բոլոր ոլորտներում պետք է աշխատանք տարվի, ինչը շատ կարևոր է. «Հայաստանին գնահատական չեն տալու միայն հեղափոխության փաստի վրա: Հայաստանին գնահատական են տալու մեկ տարի անց, երբ կլինեն համապատասխան զեկույցները՝ տնտեսական զարգացման տեսանկյունից, մարդու իրավունքների, մամուլի պաշտպանության տեսանկյունից և այլ»:

Սարգսյանը նշել է, որ հիմա Հայաստանը միջազգային կառույցների, մասնավորապես մամուլի ազատությամբ զբաղվող կառույցների ուշադրության կենտրոնում է գտնվում, որպեսզի ճիշտ գնահատական տրվի՝ արդյո՞ք հեղափոխությունից հետո լրատվամիջոցները ստացել են բավականաչափ ազատություն, պաշտպանվածություն, թե այլ ընթացք է տեղի ունեցել:

Քաղաքագետը կարծում է, որ հիմա Հայաստանի կառավարությանը գնահատել հնարավոր չէ, քանի որ դեռ չկան ուսումնասիրությունները, երբ կլինեն այդ գնահատականները, ԱՄՆ-ը, ԵՄ-ն  և մյուս կառույցները կսկսեն եզրահանգումներ անել համագործակցության մասով:

 

Նույն շարքից