Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մասնակցել է Սահմանապահի օրվան նվիրված ուսումնակաան վարժանքներին: Վարժանքները տեղի են ունեցել օգոsտոսի 11-ին, իսկ տեսանյութն արդեն հայտնվել է «Թուրքմենստանի ժամանակագրություն»-ում:
Ուսումնավարժանքի ժամանակ նախագահը կարողացել է խոցել 4 ավտոմեքենա, ինչից հետո ստորագրություն է թողել այդ ավտոմեքենաների վրա և դրանք ուղարկել Սահմանապահ ծառայության թանգարան:
Նշենք, որ Թուրքմենստանի նախագահն աչքի է ընկնում տարբեր միջոցառումների մասնակցությամբ, նա իրեն ներկայացնում է որպես բազմակողմանի զարգացած մարդ՝ երգում է, պարում, գրքեր գրում, տարբեր երաժշտական գործիքների վրա նվագում և այլն: