Հասարակություն 

Ամուլսարի հարցով կարևորագույն որոշումը՝ 15 օրից

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր «Լիդիան Արմենիայի»  աշխատակիցներն օրը սկսել են կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնելով՝ ուղղված Ամուլսար տանող ճանապարհները փակելու դեմ:

Ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջում ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նրանց ընդունեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, ով հիշեցրեց, որ կառավարությունն աշխատանքային խումբ է ստեղծել, որը շուտով պետք է հանդես գա եզրակացությամբ, ինչից հետո էլ վարչապետը որոշում կկայացնի: Կառավարության անդամը նշեց, որ հասկանում է աշխատակիցներին՝ խնդրելով սպասել ևս 15 օր, երբ կլինի անհրաժեշտ եզրակացությունը:

Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ արդեն մոտ 2 ամիս է փակ են պահում Ամուլսար տանող ճանապարհները՝ կաթվածահար անելով հանքի աշխատանքները: «Լիդիան Արմենիան» ոչ մեկ անգամ է հանդես եկել հայտարարությամբ՝ դատապարտելով այդ գործելաոճը և պահանջելով համապատասխան կառույցներին ուշադրություն դարձնել խնդրի վրա:

 

Նույն շարքից