Քաղաքական 

Մոսկվան Թուրքիային ֆինանսական օգնություն կտրամադրի՞

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի պատասխանել հարցին, որը վերաբերում է Մոսկվայի կողմից Թուրքիային հնարավոր ֆինանսական օգնության տրամադրելուն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Դուք գիտեք, որ հիմա այն իրավիճակը չէ, որում կարելի է հիպոթետիկ խոսել»,-հայտարարել է Պեսկովը:

Պատասխանելով հարցին, թե ունի արդյո՞ք Մոսկվան բավականաչափ ռեսուրսներ Անկարային օգնելու համար, եթե թուրքական կողմը ֆինանսական օգնության կարիք ունենան՝ Պուտինի խոսնակն ասել է, որ նման խնդրանքով Թուրքիան չի դիմել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ստորագրել՝ թուրքական ալյումինի համար սահմանելով 20 տոկոս մաքսատուրք, իսկ պողպատի համար՝ 50 տոկոս: Այս ամենի արդյունքում թուրքական դրամի անկումն էլ ավելի թափ է հավաքել:

 

Նույն շարքից