Քաղաքականություն 

Պուտինի խոսնակը բացահայտել է ԱՄՆ-ին ռուսական պատասխանի հիմնական սկզբունքը

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ որևէ կարգադրություն չի տվել՝ կապված ԱՄՆ-ի կողմից Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշման հետ: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը նշել է, թե այս մասով միայն խոսվել է այն մասին, որ պատասխանի հիմնական սկզբունքը պետք է լինի հայելային տարբերակը. «Ինչ վերաբերում է ինչ-որ հանձնարարականներին, ապա նախագահը դեռ որևէ բան չի ասել»,-ասել է Պեսկովը:

Պուտինի խոսնակը հավելել է, որ կոնկրետ որոշումներ կայացնելու համար պետք է լինի հստակ ինֆորմացիա:

Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, ամերիկյան իշխանությունները հայտարարել էին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին:

 

Նույն շարքից