Միջազգային Քաղաքականություն 

Օգոստոսի 18-ին Մերկելը կընդունի Պուտինին

analitik.am

Օգոստոսի 18-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդունելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

Հանդիպումը տեղի է ունենալու գերմանական կառավարության նստավայր Մեզեբերգում, որը տեղակայաված է Բեռլինի մոտ: Հանդիպման հիմնական թեմաները լինելու են ակտուալ միջազգային հարցերը՝ Սիրիայի հակամարտությունը, Ուկրաինական հարցը, ինչպես նաև էներգետիկ ոլորտը:

Պուտինի և Մերկելի վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 18-ին Սոչիում: Այդ հանդիպման ժամանակ նրանք խոսել էին Դոնբասի, Ղրիմի ինչպես նաև Հյուսիսային հոսք 2-ի մասին:

 

Նույն շարքից