Հասարակություն գլխավոր 

Շուռնուխի գյուղապետը մանրամասներ է հայտնել ԼԳԲՏ համայնքի հետ կապված միջադեպի մասին (Տեսանյութ)

Օրեր առաջ Շուռնուխ գյուղում տեղի էր ունեցել միջադեպ, որը բուռն քննարկումների առիթ դարձավ: Մի կողմից քննադատվում էր այն, որ գյուղացիները ծեծի են ենթարկել ԼԳԲՏ համայնքի անդամներին, իսկ մյուս կողմից ասվում էր, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները սադրել են գյուղացիներին, ինչի հետևանքով տեղի էր ունեցել կոնֆլիկտ:

Օգոստոսի 12-ին ավտոերթ տեղի ունեցավ դեպի Շուռնուխ, որի նպատակներից մեկն էր նաև պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել գյուղում: Նշենք, որ Analitik.am-ը տեղեկացավ, որ երկար ժամանակ է՝ ինչ-որ մարդիկ փորձ են անում սադրանքներ հրահրել գյուղում, սակայն գյուղացիները հասկացել են և փորձել են զերծ պահել իրենց այդ սադրանքներին տրվելուց: Վերջին դեպքը նրանք գնահատում են՝ որպես դանակը ոսկորին հասցնելու համար արված սադրանք: Նշենք նաև, որ Շուռնուխի բնակիչները բավականին մարդամոտ են, հյուրասեր և հայկական ավանդական արժեքների պահպանման կողմնակիցներ են: Նրանք նշեցին, որ եթե ինչ-որ մարդիկ ցանկանում են իրենց գյուղը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հավաքատեղի դարձնել, դա չեն կարող թույլ տալ: Մանրամասն տեսանյութում, որտեղ Շուռնուխի գյուղապետ Դավիթ Աբգարյանը պատասխանում է Analitik.am-ի հարցերին:

Նույն շարքից