Միջազգային Քաղաքականություն 

Նա իր զզվելիությամբ շարունակում է մնալ համարձակ. Սաակաշվիլին՝ Պորոշենկոյի մասին

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոսել է իր և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև հարաբերությունների մասին և այն մասին, թե ինչ շանսեր ունի վերջինս 2019 թվականին կայանալիք ընտրություններում:

«Стране.ua»-ի հետ զրույցում Սաակաշվիլին հայտարարել է, որ Պորոշենկոն քաղաքականություն է մուտք գործել փող աշխատելու համար և վերջինիս քաղաքականությունը մարդկանց, քրեական գործերի, երկրի շահերի առևտուրն է:

Օդեսայի նախկին նահանգապետի խոսքերով, եթե պետք լինի, Ուկրաինայի նախագահը պատրաստ է նույնիսկ իր երկրի տարածքի մի մասը հանձնել ընտրություններում հաղթելու համար, իսկ եթե անհրաժեշտ լինի, ինքն էլ կարող է հանցագործություն գործել. «Նա վախկոտ չէ: Նա իր զզվելիությամբ շարունակում է մնալ համարձակ»,-ասել է Սաակաշվիլին:

Ինչ վերաբերում է իրենց հարաբերություններին, Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ Պորոշենկոն իր թշնամին չէ:

 

Նույն շարքից