Քիչ անց Վերաքննիչ դատարանը հրապարակելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով որոշումը:
Ավելի վաղ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը հայտնել էր, որ որոշումը հրապարակվելու է ժամը 16:00-ին:
Դատարանը քննում է երկու միջնորդություն: Առաջինը 45 պատգամավորների ստորագրությամբ երաշխավորությունն է երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար, իսկ երկրորդը փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն է՝ գրավի մասին:
Այս պահին դատարանում են գտնվում նաև «Երկիր ծիրանիի» անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Սոնա Աղեկյանը, ովքեր խմորեղեն են բերել Քոչարյանի համար: Խմորեղենն իրենից ներկայացնում է գրառում «Պրիվետ Ռոբ» բովանդակությամբ: