Քիչ առաջ վերաքննիչ դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, հրապարակեց որոշումը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց կալանքն ընտրելու առաջին ատյանի որոշման վերաբերյալ:
Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները և Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ընտրված կալանքը փոփոխվեց:
Աղբյուրը՝ iravaban.net
Նշենք, որ փաստաբանները դեռ դուրս չեն եկել դատարանից և չեն խոսել լրագրողների հետ