Գլխավոր Հասարակություն 

Քոչարյանին ազատ արձակելու հիմքը հայտնի է. Փաստաբանի պարզաբանումը

analitik.am

Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը, բեկանել է առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:
Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ Քոչարյանը շատ հանգիստ է արձագանքել որոշմանը. «Անձը չի կարող քրեական հետապնդման, պատասխանատվության ենթարկվել պաշտոնավարման ընթացքում և դրանից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից: Առաջին ատյանի որոշումը հակաօրինական էր»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական  դատարանը որոշել է բավարարել երկրորդ նախագահի պաշտպանների բողոքը և ազատ արձակել Քոչարյանին:

 

Նույն շարքից