Հասարակություն Միջազգային 

Փարիզում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 12-ի

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը,  Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը աճել է՝ հասնելով 12-ի: Տվյալների համաձայն 5 մարդու վիճակը գնահատվել է ծայրահեղ:

Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրից փախուստի դիմած ահաբեկիչների գտնվելու վայրը առայժմ պարզված չէ:

Փորձագետների կարծիքով ահաբեկչությունը նախօրոք մանրակրկիտ կերպով մշակված է եղել:

Միաժամանակ դեպքի վայր ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ քաղաքում հայտարարվել է հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու աննախադեպ իրավիճակ:

Նույն շարքից