Ռոբերտ Քոչարյանը, ում նկատմամբ խափանման միջոց կալանքը քիչ առաջ փոխվեց Վերաքննիչ դատարանի կողմից, արդեն դուրս է եկել դատարանից և մեկնել: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց վերջինիս փաստաբաններից Ռուբեն Սահակյանը:
Խոսելով իրենց հետագա քայլերի մասին՝ Սահակյանն ասաց, որ իրենց քայլերը կախված են քրեական մարմինների գործողություններից, իսկ դատական ատյաններում հարցը փակված չէ, քանի որ դեռ կա Վճռաբեկ դատարան:
Հարցին, թե քրեական գործը ևս պե՞տք է կարճվի, եթե նախագահն օգտվել է անձեռնմխելիությունից, Սահակյանն ասաց, որ դա հետագայի հարց է՝ չբացառելով, որ այդ հիմքով գործը կարող է կարճվել. «Կարող են առանց դատարանի որոշման ինքնուրույն գալ այդ կարծիքին»: