Հայաստան Քաղաքական Բարի օր 

Օգոստոսի 14-ին Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսով հանդես կգա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանում է: Analitik.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ երկրորդ նախագահը վաղը՝ օգոստոսի 14-ին, ժամը 12:00-ին  Էրեբունի պլազա հյուրանոցում հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ժամանակ  մանրամասներ կներկայացնի:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը: Վճռի հիմքում դրված է այն, որ  Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

Նույն շարքից