Հասարակություն 

Հրդեհ Կոնդեսատորների գործարանի տարածքում. Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Օգոստոսի 13-ին, ժամը 17:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի Կոնդեսատորների գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Անհրաժեշտությունը վերանալու պատճառով չորս մարտական հաշվարկ ետ են վերադարձվել:

Նույն շարքից