Հասարակություն Ֆեյսբուք 

Մեր «դուխով» կառավարության ուշադրությունն արդեն իսկ պետք է հրավիրված լիներ ներկրումային ոլորտի վրա. Պետրոսյան

analitik.am

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ասում են՝ 100 օրում ինչ՞ կարելի էր անել...
Ասեմ...
Խնդրում եմ գրածիս մեջ հեգնանք չփնտրել, բայց մեր «դուխով» կառավարության ուշադրությունն արդեն իսկ պետք է հրավիրված լիներ ներկրումային ոլորտի վրա, որ մի ամբողջ սեզոն հողի, քարի ու բնության քմահաճույքների դեմ կռիվ տվող գյուղացին չմնա առանց կոպեկի, ինչ է, թե մի քանի հոգի, չգիտես ինչ պայմաններով, դրսից ներս բերեն նույն գյուղմթերքը...

Թե չէ արդեն զզվելի է դառնում պետական պաշտոնյաների՝ ինքնանկարահանումներով դատարկախոսությամբ զբաղվելը…

Չեք կարծում՞, որ 100 օրը բավարար էր այս ամենը գիտակցելու և կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար...»:

Նույն շարքից