ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի 2019 թվականի պաշտպանական բյուջեի մասին նախագիծը: Հաջորդ տարի ԱՄՆ պաշտպանական բյուջեն կազմելու է 716 միլիարդ դոլար, ինչը ռեկորդային է Միացյալ Նահանգների պատմության մեջ:
Ֆորտ Դրամ ռազմական բազայում փաստաթուղթը ստորագրեու ժամանակ Թրամփը հայտարարել է, որ այդ բյուջեով ԱՄՆ բանակն ավելի հզոր է դառնալու, բացվելու են նոր աշխատատեղեր նորակոչիկների համար:
Ենթադրվում է, որ հաջորդ տարի ԱՄՆ-ում զինվորականների թիվն աճելու է 16 հազարով, 40 միլիարդ դոլար ուղղվելու է ռազմաօդային ուժերի արդիականացմանը, 65 միլիարդ դոլարը՝ փոքր հզորության նոր միջուկային մարտագլխիկներ ստեղծելուն և այլն: Փաստաթղթում խոսվում է նաև Ռուսաստանի գործողություններին հակազդելու միջոցառումների մասին:
Հավելենք, որ ստորագրված փաստաթուղթն անվանվել է սենատոր Ջոն Մաքքեյնի անունով, ով բուժման կուրս է անցնում՝ պայքարելով քաղցկեղի դեմ: