Այս գիշեր Շվեդիայի հարավ-արևմտյան մասում տասնյակ ավտոմեքենաներ են կրակի զոհ դարձել: Ինչպես հայտնում են տեղի ոստիկանությունից, չի բացառվում, որ սա կազմակերպված հարձակում է: Ավտոմեքենաներ են այրվել Գյոթեբորգում, Մալմյոյում, Տրոլլհեթթանում, Գելզենբորգում, Ֆալկենբերգում և Լյուսեչիլում:
Նախնական տեղեկություններով, միայն Գյոթեբորգում 88 ավտոմեքենա է այրվել, կրակի օջախների թիվը հասել է 20-ին: Նշվում է, որ Տրոլհեթթանում մոտ 40 դիմակավորված երիտասարդներ այրել են ավտոմեքենաներ, հարձակվել իրավապահների վրա, քարեր նետել վերջիններիս ուղղությամբ:
Իրավապահները չեն բացառում, որ հարձակումը կոորդինացվել է սոցկայքերի միջոցով: