Հասարակություն 

11-ամյա երեխան կարողացել է կոտրել ԱՄՆ ընտրական համակարգի կայքի կրկնօրինակը և փոխել ընտրությունների արդյունքները

analitik.am

Ամերիկացի դպրոցական Էմմետու Բրյուերուն կարողացել է կոտրել ԱՄՆ ընտրական համակարգի կայքի կրկնօրինակը և փոխել Ֆլորիդայի ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնում է PBS-ն:

DEFCON  հաքերների ամենամյա կոնվենցիայի կազմակերպիչները 11-ամյա տղային և կոնֆերենցիայի մասնակիցներին առաջարկել են կոտրել 13 էջ, որոնք կապ ունեն քվեարկության ազգային համակարգի հետ: Կազմակերպիչները երիտասարդ հաքերներին 10 րոպե ժամանակ են տվել դա անելու համար: Միջոցառմանը մասնակցել է մինչև 16 տարեկան 50 երեխա:

Վերոնշյալ երեխային հաջողվել է առաջադրանքը կատարել մի քանի րոպեում: Էմմետուի հաջողությունը կրկնել է ևս 30 երեխա, սակայն նրանց դրա համար անհրաժեշտ է եղել ավելի շատ ժամանակ:

Երկրի իշխանություններն արդեն հայտարարել են, որ պատրաստ են աշխատել հաղթողների հետ, որպեսզի ուժեղացնեն ընտրական համակարգերի պաշտպանությունը հաքերային հարձակումներից: Սակայն կասկածներ կան այն մասով, թե որքանով ճիշտ են կարողացել միջոցառման կազմակերպիչները պատրաստել կայքեր, որոնք նման են եղել պետական կայքերին:

 

Նույն շարքից