Գլխավոր Քաղաքականություն 

Հայաստանի կեսը չգիտի, թե ինչպես է ղեկավարությունն արձագանքելու Իրանի դեմ պատժամիջոցներին. Սատանովսկի

analitik.am

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկիի խոսքերով, հայտնի չէ, թե ինչպես Իրանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցները կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա, քանի որ պարզ չէ, թե ինչ քաղաքականություն են վարելու Հայաստանի նոր իշխանությունները:

Rusarminfo.ru-ի հետ զրույցի ժամանակ Սատանովսկին կարծիք է հայտնել, որ Հայաստանի կեսը հիմա չգիտի, թե իշխանություններն ինչպես են արձագանքելու Իրանի դեմ պատժամիջոցներին. «Կա երկրի նոր իշխանություն, որն իր պատկերացումներն ունի այն մասին, թե ինչպես պետք է Հայաստանն ապրի հետագայում»:

Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրենն ամբողջական պատկեր չունի Հայաստանի և ԱՄն-ի միջև առևտրի մասով, սակայն նա կարծում է՝ եթե Հայաստանը հավատա Վաշինգտոնի խոստումներին՝ կապված Իրանի հետ առևտրի կրճատումից առաջացած վնասները փոխհատուցելու հետ, ապա կսխալվի:

 

Նույն շարքից