Հասարակություն Տնտեսություն 

Արքայազն Ուիլյամը թանկարժեք խաղալիքներ գնելու փոխարեն որդուն կփոխանցի իր հները

analitik.am

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը հայտնել է, որ որոշել է իր մանկական խաղալիքները նվիրել այս տարվա հուլիսին լույս աշխարհ եկած որդուն։


 

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, ըստ ամենայնի՝ նվերները փոքրիկ արքայազն Ջորջը կստանա Նոր տարուն։ Ուիլյամն ընդգծել է, որ նոր ու թանկարժեք խաղալիքներ չի գնի որդու համար ու, փոխարենը, նրան կփոխանցի իր փայտե ձիուկին, զինվորիկներին ու արջուկներին։


 

Ընդհանուր առմամբ, թագավորական ընտանիքը հայտնի է իր զսպվածությամբ ու տնտեսելու կարողությամբ։ Տարբեր աղբյուրներ ասում են, որ Էլիզաբեթ 2-րդ թագուհու ամուսինն իբր արդեն 40 տարի կրում է միևնույն կոստյումը։

Նույն շարքից