Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը Փարիզի Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը իր նոր համարում հրապարակել է Մուհամեդ մարգարեի նոր ծաղրանկարները:
Շաբաթաթերթը լույս է ընծայվել երեք միլիոն տպաքանակով:
Charlie Hebdo երգիծական ամսագրի հատուկ համարում Մուհամեդ մարգարեի նոր ծաղրանկարների հրապարակում վրդովմունք է առաջացրել եգիպտական իշխանությունների կողմից հովհանավորվող մահմեդական հոգեւորականության կողմից, որոնք հայտարարել են, որ այս քայլը չհիմնավորված սադրանք է Ֆրանսիայի 1,5 միլիոն մահմեդականների հանդեպ: