Բարի օր Հասարակություն 

Նախիջևանի ճակատում Հայաստանը վերահսկում է իրավիճակը. ՀՀ ԱԳՆ

analitik.am

Նախիջևանյան ճակատում ՀՀ Զինված ուժերն ամբողջովին վերահսկում են իրավիճակը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին ժամանակավոր փոխարինող Աննա Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական վերադիրքավորումներին, տիկին Նաղդալյանն ասաց, որ հայկական կողմը հանրային և այլ խողովակներով հայտնել է Ադրբեջանին, որ դրանք անընդունելի են Երևանի համար:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 13-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը կրակով են պատասխանել, ինչի արդյունքում չի բացառվում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ։

Նույն շարքից