Հայաստան Քաղաքականություն 

Իրանի շուրջ վերջին զարգացումները մտահոգիչ են. ՀՀ ԱԳՆ

analitik.am

Իրանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է և այդ երկրի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայատարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին ժամանակավոր փոխարինող Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցները:

Նաղդալյանը հիշեցրեց, որ Հայաստանը եղել է առաջին պետություններից, որոնք ողջունել ե 2015 թվականին ստորագրված միջուկային պայմանագիրը և այն հնարավորությունները, որոնք բացվում էին դրանից հետ: Ինչ վերաբերում է վերջին զարգացումներին, ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով դրանք մտահոգիչ են, սակայն Հայաստանը շարունակում է սերտորեն աշխատել, բաց երկխոսություն վարել և իրանական կողմի հետ, և  գործընթացում ներգրավված մյուս կողմերի հետ:

Նաղդալյանի խոսքերով, Հայաստանը հստակորեն հայտնում է իր մտահոգություններն ու դիրքորոշումները. «Մենք փորձում ենք բաց երկխոսություն հաստատել բոլոր կողմերի հետ»:

Նույն շարքից