Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կարող են Վերաքննիչի որոշումը բողոքարկել Վճռաբեկում

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին վերջինիս փաստաբանները ներկա չեն լինելու: Քիչ առաջ այդ մասին հայտնեց երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ ասելով, թե տեղյակ չէ, ովքեր են լինելու ասուլիսին: Հարցին, թե կարիք չկա արդյո՞ք, որ պաշտպանները լինեն Քոչարյանի կողքին, Ալումյանը հայտարարեց՝ եթե նման կարիք լիներ երկրորդ նախագահը կասեր այդ մասին:

Անդրադառնալով իրենց հետագա քայլերին՝ Ալումյանը նշեց, որ մյուս փաստաբանների հետ քննարկել է հարցը՝ չարժե արդյո՞ք Վերքաննիչ դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում. «Մենք մեր վերաքննիչ բողոքի մեջ ունեինք այնպիսի փաստարկներ, որոնք անձամբ իմ գնահատմամբ շատ ավելի հիմնավոր էին, քան՝ անձեռնմխելի լինելու փաստարկը, որն էլ շատ հիմնավոր է և բավարար անձին ազատ արձակելու համար: Բայց դրանից բացի մենք ունեինք առնվազն ևս երկու փաստարկ, որոնք պետք է ներկայացնել Վճռաբեկ դատարանին: Այս մասով վերջնական որոշում չենք կայացրել: Մենք դա քննարկում ենք»:

Նույն շարքից