Քաղաքականություն 

Քոչարյանին չեն մեղադրում 10 սպանության մեջ․ երկրորդ նախագահի փաստաբանը սպեկուլացիա է տեսնում

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հետագայում իր արտացոլումն ունենա Քոչարյանին մեղսագրվող հանցագործության գործի վրա, և արդյո՞ք սա նշանակում է, որ անձեռնմխելիությույնից ելնելով պետք է գործը կարճվի, ասաց, որ շատ կարևոր է հասկանալ մեղադրանքի իմաստն ու բովանդակությունը. «Մենք իրավունք չունենք այդ մեղադրանքը հրապարակել, իսկ վարույթ իրականացնող մարմինը հրաժարվում է ամբողջական հրապարակել այն: Եթե ինչ-որ մեկին ինչ-որ բանում մեղադրում են ընդամենը մեղադրանքի հոդվածը մատնանշելը բավարար չէ մեղադրանքը հասկանալու համար»:

Ալումյանի խոսքերով, հանրությունը պետք է իմանա, որ պարոն Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ 10 սպանության կամ գոնե դրանցից մեկի համար: Չկա նման մեղադրանք. «Դրա շուրջ շատ սպեկուլացիաներ են գնում: Տպավորություն է, թե նրան մեղադրում են սպանությունների մեջ և դատարանը նրան ազատ արձակեց՝ ելնելով նրանից, որ նա անձեռմխելի է: Քաղաքացիների մոտ այդպիսի տպավորություն կա, սակայն այդպես չէ։ Քոչարյանին մեղսագրվում է Սահմանդրական կարգի տապալումը: Եթե այդ մեղադրանք մի օր կարդաք, դուք մասամբ համաձայն կլինեք մեզ հետ»։

Քոչարյանի փաստաբանը նշեց, որ մեղադրանքի մեջ մյուս կողմը փորձում է նկարագրել, թե սահմանադրական կարգի տապալումն ինչպես է տեղի ունեցել, ինչպես է դրսևորվել. «Մեղադրանքն իրականում այսպիսին չի լինում: Այն լինում է բացված: Երբ մի օր ՀՔԾ-ի թույլտվությամբ մեղադրանքն ամբողջական կներկայացվի, մեր շատ ասածների մեջ ինքներդ կհամոզվեք»։

 

 

Նույն շարքից