Քաղաքականություն 

Մարտի 1-ի զոհի հայրը դիմեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին

analitik.am

«Փաստաբան Վահե Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին մեղավոր է ճանաչում և դատավորին է մեղավոր ճանաչում իր լիազորությունները չարաշահելու համար: Դուք Վահե Գրիգորյանի հետ երկար տարիներ աշխատել եք, հարգում եք իրար, սակայն հիմա հակասում եք իրար: Ինչպես է այդպես ստացվում»,-դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանին՝ քիչ առաջ հարցրեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Ալումյանը նշեց, որ իրավաբանության մեջ այդպիսի բաներ հաճախ են լինում, երբ նույն նորմի վերաբերյալ կարծիքները կիսվում են նույնիսկ եթե այս աստիճանի լարված թեմա չի լինում. «Սա շատ տարածված իրավիճակ է: Ես գիտեմ, որ Վահե Գրիգորյանն անկեղծ իր կարծիքն է հայտնում, իսկ ես՝ իմ»:

Նույն շարքից