Քիչ անց Էրեբունի պլազա հյուրանոցում մեկնարկելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Իրավիճակն այստեղ խիստ լարված է: Մի խումբ քաղաքացիներ փորձում են ներխուժել ասուլիսի համար նախատեսված սրահ, հյուրանոցի աշխատակիցները փակել են դռները:
Վայրկյաններ առաջ ներսում գտնվողներին հաջողվեց բացել դռները և ներս թողնել դրսում հավաքվածներին:
Հավաքվածները «մարդասպան» գոչերով պատրաստվում են դիմավորել երկրորդ նախագահին: Այստեղ են նաև ակտիվիստներ:
Ասուլիսը, ըստ երևույթին, տապալված է: