Հասարակություն Քաղաքականություն 

Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի նախագահին

analitik.am

Օգոստոսի 13-ին Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց առանձնազրույցն Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի, ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ: Շնորհավորելով դեսպան Աղաջանյանին նշանակման կապակցությամբ՝ Ինդոնեզիայի նախագահը հույս հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկու երկրների միջև հարաբերությունների խորացման և համագործակցության ընդլայնման գործում:

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ իր առաքելության ընթացքում կանի առավելագույնը  Հայաստանի և Ինդոնեզիայի միջև բազմաշերտ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ:

Նույն շարքից