Հասարակություն 

Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Քոչարյանին ազատ արձակելու որոշումը

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, ակտիվիստները, ովքեր տապալեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, ակցիան շարունակում են Գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակելուն:

Քիչ առաջ ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը և  հայտարարեց, որ իրենք դեռ դատարանի որոշումը չեն ստացել, 1-2 օրվա ընթացքում որոշումը կստանան, իրենք կքննարկեն այն և որոշում կկայացնեն:

Մուրադյանի խոսքերով, երբ իրենք ստանան որոշումը, դրան համահունչ բողոք կտանեն:

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը նաև հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին բացարկ չեն պահանջել:

Նույն շարքից