Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Էրդողանը թուրքերին կոչ է անում iPhone-ի փոխարեն Samsung օգտագործել

analitik.am

Թուրքիան բոյկոտ է հայտարարում ԱՄՆ-ից ներկրվող էլեկտրական ապրանանքներին: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ այդ կերպ Անկարան պատասխանում է ամերիկյան պատժամիջոցներին:

Էրդողանի խոսքերով, Թուրքիայի դեմ տնտեսական հարձակում է իրականացվում. «Նախկինում այս ակցիաները փակ էին իրականացվում, սակայն հիմա դա արվում է բացահայտ: Մենք երկու ճակատում կարող ենք պատասխանել՝ տնտեսական և քաղաքական: Տնտեսական տեսանկյունից մենք միջոցներ ենք ձեռնարկում, նախարարությունները գիշեր ու ցերեկ աշխատում են: Բացի դրանից, մենք բոյկոտ ենք հայտարարում ԱՄՆ-ից ներկրվող էլեկտրական ապրանքներին: Նրանք ունեն iPhone, սակայն կա նաև Samsung: Մենք ունենք նաև Venüs Vestel, կօգտագործենք դրանք»,-հայտարարել է Էրդողանը:

Նույն շարքից