Բարի օր Գլխավոր Հասարակություն 

Նրանք հայտնվելու են պատմության աղբանոցում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն, և Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ ուժ, որն ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի և իշխանության առաջ: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, Հայաստանում չկա մի ուժ, որն ի վիճակի կլինի տապալել ժողովրդական հեղափոխության հաղթանակը, իսկ ով փորձի կանգնել այդ ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում. «ՀՀ-ում օրինականության հաստատումն այլընտրանք չունի: Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած անձինք ենթարկվելու են պատասխանատվության: Այս ճանապարհն օրինականության հաստատման ճանապարհ է և այլընտրանք չունի: Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց ուզում եմ նաև ասել, որ այս պրոցեսի ընթացքում մեր կառավարությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում ձեր առաջ, ՀՀ պետականության, ժողովրդի, օրինականության առաջ: Մենք նաև այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում և այդ սահմանները չենք անցնելու, որովհետև չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով»:

Վարչապետը հայտնեց, որ հարցեր են կուտակվել և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ:

Նույն շարքից