Առողջապահություն Հասարակություն 

Նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի ընդունելությունը շարունակվում է

analitik.am

Առողջապահության նախարարությունը շարունակում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2018 թվականի ընդունելությունը:

Ծրագրի շրջանավարտները պարտավորվում են ուսումնառության ավարտից հետո 5 տարի աշխատել մարզային բժշկական կազմակերպություններում:

Մանրամասների և պայմանագիր կնքելու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ:

Ստորև ներկայացնում ենք այն մասնագիտությունների ցանկը, որոնց համար դիմումներ դեռ չեն տրվել:

2018-2019 ուսումնական տարվա ԵրՊԲՀ նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը ըստ մասնագիտությունների
Մասնագիտություն Պետպատվերի տեղերի քանակ
Լաբորատոր ախտորոշում 2
Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա ( Ընդհանուր ախտաբանություն) 1
Ֆթիզիատրիա 1
Հոգեբուժություն 2
Շտապ օգնության բժիշկ 3
Մանկական անէսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա 2
Արյունաբան 1
 

 

 

Նույն շարքից